Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ եւ այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ, ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի զորամասերում եւ դիրքերում, պատգամավորների մի խումբն էլ այցելել է Արցախ։
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ 44-օրյա պատերազմում հայ զինվորը, հայ սպան չեն պարտվել:
«Մեր բանակը մեր անվտանգությունն է: Ցավոք, մեր պետության եւ բանակի համար դժվար ժամանակներ են: Վերջին պատերազմի պարտությունը ապաշնորհ ղեկավարության, կասկածելի արժեքներով առաջնորդվող այս իշխանության մեղքն է», - ասաց նա։
Աղվան Վարդանյանը վստահ է, որ իրավիճակը փոխվելու է, եւ բանակը շարունակելու է հզորանալ ու կանգնել Հայաստանի եւ Արցախի պաշտպանության դիրքերում: «Դժվարությունները հաղթահարելի են, որովհետեւ ունենք հրաշալի ժողովուրդ՝ մի քիչ կոտրված ու հուսալքված, բայց ժամանակն է այդպիսին: Փոքր մարդիկ, փոքր բաները միշտ անցողիկ են։ Հայաստանը, Արցախը, վստահ եմ, շարունակելու են իրենց մեծ վերելքը: Շնորհավորում եմ մեր զինվորներին եւ սպաներին, ամուր եղե՛ք, իմացե՛ք, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լ․Ս․