կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-11 14:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ապաշնորհ իշխանության վերարտադրվելու դեպքում թշնամին մտնելու է Երեւան․ Վահե Հակոբյան

Թշնամին տնավորվել է Սյունիքում, Գեղարքունիքում, ինչ ուզում՝ անում է, մտնում-դուրս է գալիս, էս ապաշնորհները էնքան անբան են, wր անգամ չեն կարողանում իրենց տանը թշնամուն հանեն, վռնդեն, ականջները կտրեն, դուրս գցեն։ Վաղը ադրբեջանցին գալու է Երեւան։ Էլ չեմ ասում լրտեսների մասին, որ վխտում են այսօր։ Տապալեցին, ինչ կարողացան։ Ասեք մի բան, մի ասպարեզ, որը այսօր կայուն, հաստատուն է։ Չկա այդպիսի ասպարեզ. Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը, պատերազմը գումարվեցին, եւ ժողովրդի վիճակն ավելի վատթարացավ։

«Դեռ պարզ չէ, թե մենք ինչքան զոհ ենք տվել։ Պարզ չէ՝ ինչքան անհետ կորածներ կան։ Տիրում է համատարած քաոս։ Մենք, թողնելով մեր աթոռները, որոնք ավելի փափուկ են, քան այսօրվա իշխանության աթոռները, հաղթելու ենք, որովհետեւ մենք ունենք մեկ առաքելություն՝ ուզում ենք երկիրը փրկել այս ազգի դավաճաններից, անհայրենիքներից»,- Աբովյանում ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում