Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկային:
Ողջունելով հյուրին՝ վարչապետն արժևորել է հավատով և աշխարհընկալմամբ միմյանց կապված հայ և չեխ ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունները:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին փոխանցելու, ինչպես նաև չեխահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար:
Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ Պրահայի հավատավոր հայ համայնքի համար չափազանց կարևոր և նշանակալից է հայրենիքից հեռու սեփական եկեղեցի ունենալը, ինչը կարևոր նշանակություն ունի հայի ինքնության պահպանման գործում: Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործի և Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում տեղի ունեցած միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:
Կարդինալ Դոմինիկ Դուկան շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և կարևորել միջեկեղեցական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:
Ըստ կարդինալ Դուկայի, միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեն հոգևոր կապերը: Կարդինալը նշել է, որ տպավորված է հայկական հոգևոր արժեքներով և մշակույթով: Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը, կարևորել տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում կապերի խորացումը:
Հայանպաստ գործունեության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների իրականացմանը գործուն մասնակցության համար կարդինալ Դոմինիկ Դուկան պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: