Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցեր ուղղած ԶԼՄ ներկայացուցիչները ֆեյսբուքյան ասուլիսից հետո ահազանգում են՝ իրենց հարցերը հնչել են խմբագրված ու աղավաղված։
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ասվում է՝ Ա1+ից հարցնում են, ու հնչեցվում է մի հարց, որի ոչ մի բառը մեր հարցում չկա: Ինչի՞ց որոշեցին, որ մեր հարցը այդ պատգամավորի մասին է կամ միայն իր: Իսկ գուցե մեր հարցը սկզբից կարդայիք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ա1+»-ի խմբագիր Կարինե Ասատրյանը։
Գրառման ներքո մեկնաբանություն թողած Media.am-ի ներկայացուցիչն արձագանքել է. «Փաստորեն՝ ձեր հարցն էլ են խեղաթյուրել, իսկ մեր հարցն ընդհանրապես այնպես աղավաղվեց, որ կատարյալ անտրամաբանական հնչեց։ Եվ դա այն դեպքում, երբ հատուկ խնդրել էինք հարցը հնչեցնել նույնությամբ, առանց կրճատումների և հավելումների»։
Ասուլիսի հենց ընթացքում Civilnet-ն ահազանգեց՝ Փաշինյանին հարց տվող լրագրողն աղավաղեց Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ հարցի կոնտեքստը։
«Հանրային հեռուստաընկերության լրագրողը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «Հետք»-ի՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու հետաքննության մասին, նշեց, թե ըստ դրա՝ Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել։
«Ասում են, որ պարզել են [«Հետքը»-խմբ.] իրենց հետաքննությամբ, որ իրականում Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ…»,- իր հարցում նշեց լրագրող Տաթև Դանիելյանը։
Մինչդեռ, «Հետքը» պարզել է, որ Սարգսյանը ոչ թե ՀՀ քաղաքացիություն չի ունեցել, այլ նախագահ դառնալուց քիչ ժամանակ առաջ եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։ Սակայն, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահ կարող է դառնալ վերջին վեց տարում ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։
Լրագրողը, փաստացի, աղավաղել է քաղաքացիության հետ կապված հարցի կոնտեքստը։
Նիկոլ Փաշինյանն ինքը կասկած և զարմանք հայտնեց՝ Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիություն չունենալու մասին, և նշեց, որ դա քիչ հավանական է և գրեթե անհնար։
«Հետքի» հրապարակումը՝ այստեղ https://bit.ly/3KQl1sP»։