|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն նշել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՌՀ անդամի իշխանական թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կենսագրություն ունի՝ սուտ տեղեկատվություններով: Նիստի ընդմիջմանը նա լրագրողներին ներկայացրեց համապատասխան փաստաթղթերը:
«Սա զեղծարարություն է․ ԱԺ կայքէջում զետեղել երկու կենսագրություն՝ մեկը՝ աշխատանքային գրքույկի քաղվածք, մեկը՝ թղթային կենսագրություն, և այսպիսի հակասություն։ Սա պարզապես անթույլատրելի է: Այստեղ խոսքը քաղաքական բարոյականության մասին է, որի մասին երեկ ԱԺ-ում խոսում էր իշխանության մեկ այլ թեկնածու՝ Հակոբ Մովսեսը: Սա երկակի ստանդարտ է»,- ասաց պատգամավորը: