Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 16-ին, կարճատև հիվանդությունից հետո իր մահկանացուն է կնքել վաստակաշատ ընկեր, ՀՅԴ Բյուրոյի երկար տարիների գործավար (աշխատակազմի ղեկավար) ընկեր Արա Դեմիրճյանը։ Ներկայացնում ենք Արա Դեմիրճյանի ամբողջական կենսագրությունը։
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Արա Տէմիրճեան ծնած է Քեսապ, 1948 Յունուար 18-ին: Նախնական կրթութիւնը ստացած է Քեսապի ազգային վարժարանէն ներս, ապա` յաճախած է Հալէպի Գարէն Եփփէ ճեմարանը: Պէյրութի Հայկազեան եւ Լիբանանեան համալսարաններէն ստացած է քաղաքական գիտութեանց վկայականը:
Հետեւած է Հ.Յ.Դ. կուսակցական դպրոցի դասընթացքներուն, ընկ. Հրաչ Տասնապետեանի կնքահայրութեամբ` 1972-ին անդամակցած է Հ.Յ.Դ. շարքերուն: Անդամակցած է Հ.Յ.Դ. Զաւարեան Ուսանողական Միութեան, եւ աւելի ուշ հանդիսացած է Զ.Ո.Մ.-ի ատենապետ:
Արաբերէն լեզու դասաւանդած է Պէյրութի Սուրէն Խանամիրեան Ազգային վարժարանէն եւ «Համազգային»ի Նշան Փալանճեան Ճեմարանէն ներս:
Եղած է Հայկական երեսփոխանական պլոքի քարտուղար ապա, 1977-էն սկսեալ մինչեւ մահը վարած է Հ.Յ.Դ. Բիւրոյի գործավարութիւնը, որուն պատճառով շրջան մը (1986-1996), նոյն պաշտօնով տեղափոխուած է Յունաստան։
2008 Դեկտեմբերին գումարուած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովին կողմէ ընտրուած է եւ այնուհետեւ վերընտրուած՝ Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ:
Արա Տէմիրճեան նշանակալի ներդրում ունեցած է Հ.Յ.Դ. Լիբանանի Երիտասարդական Միութեան հիմնադրութեան մէջ: Կուսակցական կեանքին ընթացքին, անմիջական գործակիցը եղած է ընկերներ՝ Գէորգ Առաքելեանի, Սարգիս Ազնաւուրեանի, Աբօ Աշճեանի, Հրաչ Տասնապետեանի եւ Հրայր Մարուխեանի:
Պսակուած է 1975-ին, Զարմիկ Կէօքճեանի հետ, որուն անակնկալ մահը 2014-ին իրեն համար եղաւ հիմնական կորուստ մը:
Յետ կարճատեւ հիւանդութեան, մահկանացուն կնքեց Չորեքշաբթի, 16 Նոյեմբեր 2016-ի առաւօտուն, Պէյրութ։
Արա Տէմիրճեան ունի երեք զաւակ՝ Պետօ, Սարհատ եւ Լալա, եւ՝ երեք թոռներ:
Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի պիտի ունենայ Շաբաթ, 19 Նոյեմբեր, 2016-ին, ժամը 01։00-ին, Անթիլիասի մայրավանքին մէջ, Լիբանան։