|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր կայացրել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ ըստ 2010 թվականի ապրիլի 1-ի և սեպտեմբերի 9-ի դիմումների, որոնք առնչվոմ են հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
Դատարանը որոշել է, որ խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենիցիայի» 11 և 5.1 հոդվածները, որոնք առնչվում են Փաշինյանի ազատությանը և անձնական անձեռնմխելիությանը, հավաքների ազատության իրավունքին և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությանը։
Նշվում է, որ հայցվորը բոլոքել էր, որ իր ազատազրկումը 2008 թվականի մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում անօրինական է եղել:
Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը: