|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մենք մեր հարաբերություններից թուրքերի հետ դասեր քաղել ենք և հիմա ձեզ կոչ ենք անում՝ մեր քաղած դասերից օգտվեք․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Կարծում եմ՝ սրա համար ուղղակի պետք է շնորհակալություն հայտնել, որ թուրքերն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ մեծապես պայմանավորում են Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան հարաբերություններով, և զարմանալի չէ, որ հայ-թուրքական սահմանն իրենք փակեցին 93 թվականի ապրիլին, երբ հայկական ուժերն ազատագրեցին Քարվաճառը։ Եվ հիմա էլ իրենց բոլոր նախապայմանների մեջ նշում են, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե ուզում են թուրքերի հետ նորմալ հարաբերություններ ունենալ։ Դա ինչ է, եթե ոչ՝ նախապայման»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, պատգամավորը նշեց, որ մենք, Համաշխարհային բանկի վիճակագրությամբ, նախկին սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է առաջին տեղը, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է։