Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է։
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ իր մեկնաբանությունում նախարարը մասնավորապես ասել է. «Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Սահմանադրական ներկա հանրաքվեն նպատակ է հետապնդում ընտրություն կատարել կառավարման այն համակարգի օգտին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առավել համապատասխան է համարում իր կարիքներին։
Ողջունելի է, որ երեք տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավել միջազգային դիտորդների կողմից հանրաքվեն գնահատվել է որպես լավ կազմակերպված, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան։
Հիմնարար ազատությունների կիրառումը համընդհանուր իրավունք է, որը ենթակա չէ սահմանափակման։ Քառորդ դար շարունակ Լեռնային Ղարաբաղում անցկացվում են ժողովրդավարական հասարակությանը բնորոշ գործընթացներ և Արցախի ժողովուրդն անկասկած վաստակել է իր իրավունքն՝ ապրելու այն նույն համամարդկային արժեքներին համապատասխան, ինչ ազատ ժողովրդավարական աշխարհը։
Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է` չնայած բոլոր դժվարություններին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմամբ, տնտեսական շրջափակմամբ և այլ թշնամական քայլերով։
Պատահական չէ, որ Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ընդունվում են խիստ դժգոհությամբ՝ մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանում»։