կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 12:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող Աշոտիկին ուղարկի Բաքու՝ վերադարձնի մեր ռազմագերիներին. գերեվարվածի հարազատը՝ Փաշինյանին

Վարչապետը արտահայտություն է անում, որ՝ ես պատրաստ եմ տալ իմ Աշոտիկին՝ իմ տղային, իր արտահայտությունն է, հիմա ունի այդ հնարավորությունը, թող տա, նաև ժամանակ է շահելու՝ մենք ունենք քննիչ հանձնաժողով, թող Աշոտիկին ուղարկի Բաքու, այնտեղ կարծում եմ նորմալ կվերաբերվեն իր տղային, չեն խոշտանգի, որպես պետական այրի որդու, վերադարձնի մեր ռազմագերիներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի հարազատներից մեկը, ով այլ գերիների հարազատների հետ բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ փորձելով պարզաբանում ստանալ գերիների հասցեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա վարկաբեկող արտահայտությունների համար։

«Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, քննարկումից հետո արդեն ինչ ճակատագիր կսպասվի իր  Աշոտիկին, դա արդեն մեզ չի հետաքրքրում։ Թող մի տարի երկու ամիս էլ ինքը մեզ նման տանջվի։ Քրիստոնյայի անվան տան սատանայի գավազանը ձեռքին թող չխաբի, չմոլորեցնի ժողովրդին»,-ասաց գերեվարվածի հարազատը։

Նա վստահեցրեց, որ իրենց ցանկացած տղա գնացել է հանուն նպատակի, հանուն հայրենիքի։

«Դուք չեք կարող քմահաճ որոշումներ կայացնել՝ ձեր բիզնես պլանները կատարել թշնամու հետ համագործակցելով»,-ասաց նա։

Գերեվարվածի հարազատն ասաց, որ իրենք պատրաստ ենք՝ թող բերեն իրենց զավակ գերիներին, և եթե իր որդին դավաճան է՝ գոյություն ունի դատարան, թող դատեն ամենախիստ օրենքներով։

«Որովհետև եթե ես իմանամ, որ իմ երեխան դավաճանել է, պետական գաղտնիք է տվել թուրքին, ես չեմ ընդունի նման երեխայի։ Մեր՝ ծնողներիս, պահանջն է, որ մեր երեխաները սառույցի վրա, բետոնի վրա սառում են, զրկանքների միջով են անցնում դուք ի՞նչ որոշումներ եք կայացնում»,-ասաց նա։

Իշխանական պատգամավորներից Գուրգեն Արսենյանի հետ են հանդիպել, ասել է, որ կիսում է իշխանության դիրքորոշումը, այսնիքն չի ուզում մեղադրել իր թիմակցին, ուղղակի արտահայտություն է արել, բայց հարազատը նկատեց, որ դրա հետևանքը եղավ ադրբեջանական մամուլի արձագանքը։

Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները երեկ՝ մինչ ուշ երեկո, փակ էին պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը եւ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Գերիների եւ անհետ կորածների հարազատները նշել էին, որ պատրաստվում են փակ պահել փողոցներն այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի: Նշենք, որ նրանց վրդովեցրել էր երեկ համացանցում տարածված տեսանյութը, որում Ալեն Սիմոնյանը գերիներին համարում է դասալիքներ և ասում, որ գերիներն իր համար չկան: 

Մանրամասն՝ տեսանյութում․