կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 03:12
Աշխարհ

Եվրոպան չի կարող առանց Բելառուսի

Եվրոպան չի կարող առանց Բելառուսի
Եվրախորհրդարանի ղեկավարությունն այսօր քննարկել է Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պատճառը դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությանը ցրելու եւ որոշ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ վերցնելու փաստերն են: Այս անգամ պատժի օգտին է արտահայտվել անգամ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, որն ավանդաբար ձեռնպահ է մնում Ալեքանդր Լուկաշենկոյին քննադատելուց: Եվրապատգամավորները քննարկելու են նաեւ Բելառուսում հոկեյի աշխարհի առաջնության եւ օլիմպիադաներին այդ երկրի ատլետների մասնակցությունն արգելելու գաղափարը: Լուկաշենկոն 2010-ի նոյեմբերին հայտարարել էր, թե Եվրամիության կողմից ընդունվող սահմանափակումները չպետք է անդրադառնան Բելառուսի ու Եվրոպայի հարաբերությունների վրա. «Եվրոպան չի կարող առանց Բելառուսի, քանի որ այն սիրտն է մեր Եվրոպայի»,- բացատրել էր նա: