|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անբարեխիղճ գործարարների հարստանալու ձգտումները սանձելու համար փոփոխություններ են արվելու տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում, որը երկրորդ անգամ ընթերցվելու է ԱԺ հաջորդ քառօրյայի ընթացքում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ սա ՀՀ-ում գնաճը զսպելու առաջին մեխանիզմն է:
Երկրորդը կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացվելիք նոր օրենքի նախագիծն է: Դրա համաձայն` եթե առաջին անհրաժեշտության որեւէ ապրանքի գինը մեկ ամսվա ընթացքում 30 տոկոսով աճում է, ապա կառավարությունը լիազորված է 90 օրվա ընթացքում ինքնուրույն սահմանել այդ ապրանքի գինը:
«Սա վերաբերում է այն ապրանքներին, որոնց բնագավառում ունենք անբարեխիղճ մրցակցություն: Կան սպեկուլյանտներ, որոնք, օգտվելով աժիոտաժից, իրենց գնային քաղաքականությունն իրականացնում են բիզնեսի օրենքներից դուրս»,- նշեց Գ. Մինասյանը: