| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկա-ճապոնական The Diplomat լրատվական ամսագիրը նշում է, որ, ի պատասխան Թուրքիայի ույղուրամետ հռետորաբանության ակտիվացման, Պեկինը խաղարկում է «քրդական հարցը»:
«Թուրքիայի՝ ույղուրների իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններից հետո Չինաստանը հակադարձել է՝ կենտրոնանալով այն շրջանների վրա, որտեղ ապրում են քրդերը, և մեղադրելով Թուրքիային այդ շրջաններում մարդու իրավունքների խախտումների մեջ: Չինաստանի գործողությունները ցույց են տալիս, որ Չինաստանը կպատասխանի, եթե Անկարան շարունակի բարձրացնել ույղուրների ցեղասպանության հարցը»,- գրում է The Diplomat-ը։
Եվս մի դրվագ, որն աննկատ է մնացել թուրքական ԶԼՄ-ներում, բայց անհանգստացրել է Պեկինին: Թյուրքական պետությունների կազմակերպության նոր անվանումը և Ստամբուլում հանդիպման ամսաթիվը՝ նոյեմբերի 12-ը, համընկել է Արևելյան Թուրքեստանի առաջին Հանրապետության ստեղծման օրվա հետ` 1933 թ.:
Թուրքիայի ծրագրված ներթափանցումը Կենտրոնական Ասիա և Չինաստանի ներթափանցումը Մերձավոր Արևելք ցույց են տալիս, որ չին-թուրքական հարաբերությունները, հավանաբար, ապագայում կմտնեն անհանգստացնող շրջան: Այսպես՝ Չինաստանն արդեն խոշորագույն օտարերկրյա ներդրողն է Իրաքյան Քուրդիստանի շինարարության և զբոսաշրջության ոլորտում։