|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է, որ հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջները։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չորեքշաբթի Անկարայում ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում. հայտնում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն այսօր ձգտում է ամրապնդել իր արեւելյան թեւը՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի ֆոնին։ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը նշանակալի է այնքանով, որքանով հարգվում են Թուրքիայի շահերը»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի նշանակությունն արժեզրկելու փորձերն անընդունելի են։
«Ինչպե՞ս կարելի է ակնկալել աջակցություն Անկարայից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ առանց ահաբեկիչներին Անկարային հանձնելու»,- ասել է թուրք նախագահը՝ ակնարկելով քրդական PKK-ի անդամներին և գյուլենականներին հանձնելու պահանջի մերժումը Շվեդիայի կողմից։