Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայերը հասկանում են, որ Կոսովոյի, հետեւաբար նաեւ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը վերջ կդնի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու հույսերին. ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի` 2009-ի փետրվարի 13-ով թվագրվող հաղորդագրության մեջ: «Ոչ մի փոփոխություն Հայաստանի քաղաքականության մեջ Կոսովոյի ճանաչման հարցում» կոչվող փաստաթուղթը հրապարակել է Wikileaks-ը:
Դեսպանը նշում է, որ 2009-ի փետրվարի 10-ին ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը չի բացառում որոշակի պահի Կոսվոյի ճանաչումը, սակայն չի ծրագրում այդ քայլն անել մոտ ժամանակներս:
Յովանովիչը գրում է, որ «Հայաստանի դիրքորոշումը Կոսովոյի հարցում պայմանավորված է չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությամբ»: «Կոսովոյի ճանաչումը չափազանց մեծ հասարակական ճնշում կստեղծի Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցում: Հայերը հասկանում են, որ հետագա քայլը կհանգեցնի Ադրբեջանի հետ ճգնաժամի եւ վերջ կդնի բանակցությունների միջոցով կարգավորման հույսերին»,- նշել է դեսպանը: