Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի նկատմամբ ամենաթշնամական երկրներն են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի անվտանգության հարցերով նախարար Դամիան Հինդսը։
«Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ։ Նրանք կարող են և անում են տեղեկատվական գործողություններ»,- ասել է Հինդսը բրիտանական Telegraph-ի հետ զրույցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք թշնամական վերաբերմունք չի ցուցաբերել այլ երկրների նկատմամբ։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՆԱՏՕ-ն պարբերաբար թշնամանք է ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ և շատ ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերում։