Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱՄՆ-ում հայկական լոբբին Թուրքիայի հետ առճակատումը դարձրել է իր ինքնորոշման մի մասը. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը՝ ելույթ ունենալով Չիկագոյում (ԱՄՆ) MAS-ICNA կոնգրեսում։
«Տարածաշրջանում այլ գործընթացներ են ընթանում, հիմա Սփյուռքի ողջ էներգիան, բոլոր փաստարկները վերջանալու են։ Թուրք-հայկական հակամարտությունն ավարտվում է Հարավային Կովկասում»,- ասել է նա։
Էրդողանի խոսնակը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Անկարան և Երևանը քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին, որը ելք չունի դեպի ծով, ունի թույլ տնտեսություն և գտնվում է Ռուսաստանի խնամակալության ներքո։ Այդ գործընթացները մեծ ներդրում կունենան Հայաստանի համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից»,- եզրափակել է Իբրահիմ Քալինը։
Ուշադրության է արժանի Քալընի այն պնդումը, որ «հայկական սփյուռքի բոլոր փաստարկներն ավարտվելու են»: Հայկական սփյուռքը` Հայ դատի հանձնախմբերի գլխավորությամբ, տասնամյակներ պայքարել է Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման համար. Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով Սփյուռքի բոլոր ջանքերը ջուրն են ընկնում, քանզի «նիկոլական» Հայաստանն այլևս հրաժարվում է Արցախից և Հայոց ցեղասպանության ճանաչումից: