«
Gevorg, դու, օբեկտիվ պատճառներով, նորանկախ Հայաստանի ամենակարճ քաղաքական կենսագրություն ունեցող մարդկանցից մեկն ես, և ձեր խումբը քաղաքականությամբ զբաղվելու փորձ անողներից մեկն է։ Քեզ կարելի է հասկանալ` չես հասկացել քայլիստներին ՀՀ ԱԺ ընդդիմադիրների` մերժելու բովանդակությունը։ Կարելի կլիներ բացատրել, եթե հարցնեիր, թե ինչո՞ւ փակ չեն հանդիպում վարչապետիդ հետ։
Չես հասկացել, որ գոնե այս փուլում դուք ընկալելի չեք, դուք երբեք և ոչ մի իշխանության ժամանակ ընդդիմություն չեղաք, բայց իշխանություն էլ չեղաք, դուք մնացիք անդեմ ապաքաղաքական մի բան։
Իսկ ո՞վ է ասել, որ տեսակետ պիտի հայտնես, որ իրավունք ունես գնահատականներ ու որակումներ տալու, որ քո ասածը ճշմատություն է, որ կարող ես մարդկանց վերագրել բաներ, որոնց հետ կապ չունեն, իսկ հետո փորձես վերագրածներիդ դեմ կռիվ տալ։ Ո՞վ է ներշնչել քեզ, որ փորձդ, անցածդ կարճ ճանապարհը և խելքդ հերիքում է` հասկանաս, թե ինչո՞ւ սուրճի սեղանակցի հետ չպիտի փակ քննարկումներ անել։ Կարո՞ղ է ներշնչված ես, որ քաղաքական գիծն ու որոշումները հետդ պիտի համադրվեին, ճշտվեին, քեզ պիտի հարցնեին, դու այդքան կարևոր դերակատար ես։ Ախր խնդալու է։
Դուք, Եվրոպա երգելով, եկաք ԱԺ, Ռուսաստան երգելով` գնացիք (նայեք ձեր խմբակցության ելույթները)։
Դուք իբր քննադատեցիք նախորդներին, բայց չմիացաք փողոցային պայքար տանող ձեր խմբակցության ղեկավարին։
Դուք իբր քննադատեցիք Նիկոլի իշխանությանը, բայց չմիացաք փողոցում պայքար տանող ընդդիմությանը։
Գրողը տանի, 374 քվե ստացած Արման Բաբաջանյանին դուք տարաք ԱԺ, հետո ամբողջ ֆրակցիայով մանդատի վերադարձման կռիվ էիք տալիս։
Դուք նախկինում քննադատեցիք կուտակայինը, բայց էլ ձեր ձայնը չլսվեց երբ մասնավոր ոլորտը հնարավորություն ստացավ ազատվել դրանից, իսկ դուք մասնավոր ոլորտում էիք։ Ձեզ չհարկեցին, դուք լռեցիք, բայց հետո չբռնեցիք բոլորին հարկողի ձեռքը, հարմար չէր, քաղաքական շահ չկար։
ԱԺ ընդդիմադիրները հայ ազգից թաքցնելու բան չունեն։ Հայ ազգին վերաբերող խնդիրները չպիտի տակնուվրա արվեն։ Էդմոնը ձեզ չի՞ պատմել, չեք համադրո՞ւմ։ Պատերազմի շրջանում չե՞ն եղել նմանատիպ փակ հանդիպումներ, իսկ թե ինչպես էր հետո վարչապետդ, ԱԺ ամբիոնից բղավելով, շուռումուռ տալիս այդ հանդիպումների էությունը, դուք դա չեք տեսել կամ չեք հասկացել, հարմար չի եղել։
Պետական շահը ասում է, որ պետք է այս իշխանությունները փոխվեն, և քննարկումը պիտի լինի դրա շուրջ։
Ընդդիմությունը մեղավոր չէ, որ չեք հասկանում և պատասխանատու է իր արածի և ասածի համար, ոչ թե Գևորգ Գորգիսյանի հասկացածի։
Պապից ավելի կաթոլիկներին նայեք։