| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնում է, որ հրավիրվել է ոստիկանություն` նոր գործով։
Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ, որ այսօր նորից հրավիրվել եմ Ոստիկանություն բացատրություն տալու: Ոստիկանության ներկայացուցչի հետ պայմանավորվել ենք այսօր 18-ի սահմաններում ներկայանալ և բացատրություն տալ: Ասեմ, որ ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, ոստիկաններին հորդորում եմ մինչ այդ չանել այն ինչը արեցին նախորդ անգամ և ինձ բերման չենթարկեն հանուն մի հոգեշեղված դավաճանի հաճույքի:
Տեղեկացնեմ նաև, որ այս պահին ես գտնվում եմ մեր գրասենյակում` արտաքին դիտման համար, ողջ օրվա ընթացքում հետս լինելու է Անտիֆեյքի թղթակիցը, այս անգամ բռնվելուց ապօրինություն անողների հասցեին հայհոյանքներս չենք փակելու և տեղադրելու ենք ամբողջությամբ:
Ողջախոհություն և տրամաբանություն եմ մաղթում մեր ոստիկանությանը մինչև նշված ժամը: Հուսով եմ շատ բան չեմ ակնկալում...
Հ.Գ. Այս ամենը համարում եմ իմ ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված շարունակական գործընթացի մի մաս և ուղղակի քաղաքական հետապնդման շարունակություն»: