Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք պատրաստ եղեք դաժան պայքարի, իսկ դրանից հետո դատվելու` էս ամեն ինչի համար: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ու հրապարակել ՀՔԾ-ի ծանուցումն այն մասին, որ Սամսոնյանը մեղադրյալի կարգավիճակով վաղը պետք է ներկայանա վարույթն իրականացնող մարմին:
«Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով: Անկեղծ ասած էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան:
Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է: Սա բացահայտ ու լկտի հարձակում է ՄԱՄՈՒԼԻ և խոսքի ազատության վրա, այս քայլով Նիկոլը մեզ մոտեցնում է հարևան պետությանը, իսկ իրեն` իր սիրելի կիրթ անձնավորությանը, բայց դե ինքն ա ընտրել էս ուղին:
Վաղը ժամը 13:00-ին կլինեմ ՀՔԾ-ում, սիրով կպատասխանեմ նաև ԶԼՄ-ների հարցերին: Տեղի ունեցողի մասին ավելի համապարփակ կարծիք կհայտնեմ վաղը, իսկ հիմա միայն ասեմ, որ Հայաստանում չի կարող գտնվել գեթ 1 մարդ ով կարող է կասկածել, որ սույն աբսուրդը քաղաքական հետապնդում է:
Հ.Գ. Ուրեմն հատուկ էս գործը կարելու հրահանգ տված հոգեկան հիվանդի ու էդ հրամանն իրականացնողների համար ասեմ, որ սրանով ինձ տասնապատիկ ավել ստիմուլ եք տալիս: Դուք պատրաստ եղեք դաժան պայքարի, իսկ դրանից հետո դատվելու` էս ամեն ինչի համար»,- գրել է Սամսոնյանը: