կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 15:32
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբևէ Հայաստանում չի եղել իրավիճակ, երբ բարձրագույն իշխանության կրողը հայց ներկայացնի ընդդիմության ներկայացուցչի դեմ. Նարեկ Սամսոնյան

Ոչ միայն ընդդիմադիր հայացքները չթաքցնողների, այլև քաղաքական չեզոքություն պահպանողների համար է ակնհայտ՝ մանիպուլյացիան մարտնչող է բոլոր բնագավառներում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց «Քաղաքացիական գիտակցություն»  հկ նախագահ  Նարեկ Սամսոնյանը և հավելեց՝ աշխարհի ամենամեծ մանիպուլյացիաները, կեղծիքներն արվում են «ժողովուրդ» եզրույթն օգտագործելով:

Դա պոպուլիզմ է: Նարեկ Սամսոնյանն այն եզրակացությանն է հանգել, որ չկա ժողովուրդ, կան մարդիկ, որոնք կազմակերպում են քաղաքական ակտիվ  զանգվածի կոնսոլիդացիա: Ով կարողանում է այն ապահովել,  քաղաքական մյուս ճակատի նկատմամաբ առավելություն է ունենում: Ժողովրդի հավաքական կերպար այսօր գոյություն չունի:

«Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահի կարծիքով քաղաքական ավտորիտար վարչակազմի կոնսոլիդացիայի  պրոցես է ընթանում, որը ոչ ավարտուն փուլում է: Սկզբունքը մեկն է՝ պետական իշխանության ճյուղերի տարանջատում չպետք է լինի, բոլորը պետք է ենթարկվեն մեկ կետի: «ՍԴ-ն, որ գերագույն մանդատ ունի ՀՀ-ում, փորձում է ընդվզել և իր անկախությունը, չեզոքությունը հաստատել: Հիմա մենք գործ ունենք այդ մարմնի քաղաքականացման գործընթացի հետ, որի առաջին փուլերից է  իրավական համակարգի ենթարկվելը գործադրին, ինչի հետևանքը քաղաքական-իրավական «բեսպիդելն» է:

Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, շուտով սրա մասին կլինի դատավարություն և բոլորդ կտեսնեք,  ՍԴ դատարանի նախագահի վրա ուղղակի ճնշում է տեղի ունենում: Փորձ է արվում վերջնականապես ծնկի բերել ՀՀ-ում Սահմանադրությամբ նախատեսված իշխանությունների տարանջատման սկզբունքը»,- ասել է Սամսոնյանը:

Այս ամենը   տեղի է ունենում նաև մեդիա-մանիպուլյացիաների, ֆեյքային գրոհների  միջոցով՝ ուղեկցվելով ազատ խոսքի նկատմամբ բռնության գործադրմամբ,  դատական հայցերով:

«Երբևէ Հայաստանում չի եղել մի իրավիճակ, երբ բարձրագույն  իշխանության կրողը հայց ներկայացնի ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկին՝ նպատակ ունենալով լռեցնել նրան կամ վախեցնել մյուսներին»,- ՍԴ-ի շուրջ ծավալվող իրավիճակը վերլուծեց Նարեկ Սամսոնյանը: