Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ակնհայտ է, որ Դատախազությունը շարունակում է իր վարքագիծը՝ արդարացնել և իշխող քաղաքական ուժի ձեռքին մնալ պատժիչ գործիք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ իր եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բողոքի քննությունից հետո, որով վիճարկում են ԱԺ-ում օգոստոսի 24-ին ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու փաստով քննչական մարմինների՝ քրեական գործ չհարուցելու փաստը:
«Ցավում եմ, որ այդպես է։ Դուք նաև լսեցիք իրավական վերլուծությունները թէ՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ալեն Սիմոնյանի, թե՛ Սարգիս Հովհաննիսյանի գործողությունների վերաբերյալ․ որևէ ողջամիտ մարդ կողքից լսելով չի կարող նրանց տված բացատրությունները հիմնավոր համարել։ Ակնհայտ է, որ սադրանքով հրահրեցին, ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները բռնություն գործադրեցին պատգամավորների նկատմամբ և դա տեղի ունեցավ նաև երկրորդ օրը, երբ այդ բռնությունների խրախուսումը իշխանության կողմից բերեց նաև քաղաքական ուժի մաս կազմող պատգամավորների սանձարձակ վարքագծին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նկատեց որ ընդամենն օրեր առաջ՝ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որի փաստով ստիպված եղան քրեական գործ հարուցել, նաև այդ ընթացքում ՊՊԾ աշխատակիցների պահվածքը ցույց էր տալիս, որ ԱԺ-ն վերածվել է իշխող քաղաքական ուժի, նրան սպասարկող ուժային կառույցների, բոլոր լծակներն ունենալով հանդերձ, պատժիչ մի մեխանիզմի, մի զորամասի, որտեղ պարզապես փորձում են պատժել ընդդիմախոսներին։
Մանրամասն՝ տեսանյութում․