Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ջրի գինը 2020-ին սպառողների համար կմնա նույնը՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ գործող 191.4 դրամ սակագնի փոխարեն կհաստատվի 180 դրամը, այսինքն` պետությունն այլևս սուբսիդավորելու կարիք չի ունենա:Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Բաղրամյանը նախ նշեց՝ «Վեոլիա ջուր»-ի՝ սակագինը բարձրացնելու հայտնի մասով մոնիտորինգն ավարտվել է: «Շուտով կամփոփենք, հանրային քննարկում կկազմակերպենք, արդյունքները կներկայացնենք նաև հանրությանը: Արդեն ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել, որ եղած գինը կվերահաստատվի, այսինքն` որևիցե բարձրացում չենք ունենա։ Գործող գինը 191.4 դրամ է, սուբսիդավորվում է պետության կողմից: Հիմա հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդիայի, այսինքն` պետությունը 2020-ին այլևս չի սուբսիդավորվելու: Մեր հանձնաժողովի որոշմամբ ջուրը վաճառվելու է 180 դրամով, այսինքն` պետությունն այս պարագայում այլևս սուբսիդավորելու խնդիր չունի, իսկ սպառողի համար կմնան գործող գները»,-ասաց Բաղրամյանը:
Սակագնի ճշգրտումներ են լինում յուրաքանչյուր տարի՝ կախված 3 հիմնական գործոններից: Այդ գործոններն են՝ ջրի ծավալը, սղաճը և էլեկտրաէներգիայի սակագինը: