կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 13:11
Քաղաքական

Քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ. Արմեն Գալջյան

Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրած Հրաչյա Սարգսյանին ՔՊ-ի շարքերն ընդունելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Այս մասին դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում, անդրադառնալով ավագանու անդամ Էռնեստ Ավանեսյանի հարցին, ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Ավանեսյանը նաև հարցրեց, որ երեկ Հ1-ի եթերում Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, թե չի կարծում, որ քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա։ «Հիմա կա՞ համակարգային կոռուպցիա քաղաքապտետարանում, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Ի պատասխան Արմեն Գալջյանն ասաց. «Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիային, ես կասեմ հետևյալը՝ այո, քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ ու ռիսկեր, համակարգային ձևակերպում տալը այս պարագայում չեմ կարծում, որ խիստ անհրաժեշտություն է, բայց այն, որ կոռուպցիոն երևույթներ կան, դա անհերքելի փաստ է եւ մենք՝ որպես ավագանու անդամներ, հաճախ նկատել ենք դա և փորձել ենք բարձրաձայնել»: