կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 13:43
Աշխարհ

Google-ն աշխատակիցներին հորդորում է տնից աշխատել

Google-ն աշխատակիցներին հորդորում է տնից աշխատել

Ավելի քան 100.000 աշխատակից ունեցող ամերիկյան Google ընկերությանը բոլոր աշխատողներին խորհուրդ է տվել աշխատանքը իրականացնել տանից. գրում է The Verge-ը՝ նշելով, ոը նման որոշումն, ըստ ընկերության ղեկավարության, թույլ կտա նվազեցնել նոր կորոնավիրուսի տարածման հավանականությունը. հայտնում է Yerkir.am-ը:

Ընկերության՝ Հյուսիսային Ամերիկայում գտնվող բոլոր գրասենյակներին հրահանգ է իջեցվել, որ որքան հնարավոր է աշխատանքը կազմակերպեն տանից` առանց գրասենյակներ այցելության:

Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման գրեթե 1000 դեպք. 29 մարդ մահացել է։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 11-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 119.132 դեպք, որից 4284-ը՝ մահվան, և 65.776-ը՝ առողջացման:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: