Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնում է, որ խորհուրդը որոշել է չմիանալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Այս նախաձեռնությանը կողմ են արտահայտվել ավագանու ԲՀԿ-ական անդամներն ու «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը:
Ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն ավելի վաղ հայտնել էր, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն իսկ հավաքվել է, և մինչև ամսվա վերջ Հայկ Մարությանը պաշտոնանկ կարվի։