Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մի շաբաթ առաջ ԱԱԾ-ում էինք, որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին: Եվ այդ ի՞նչ փոխվեց այս տասը օրվա ընթացքում, որ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու անհրաժեշտություն առաջացավ: Վստահ եմ՝ նաեւ կալանավորման փորձ կարվի: Ես սա որակում եմ որպես հասարակ անբարոյական քայլ. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբայեւը ԱԱԾ-ի դիմաց հավաքված լրագրողներին:
Պաշտպանը շեշտեց՝ իրավաբանական ոչինչ չկա, ինչպես էլ մեկնաբանի՝ քաղաքականացված տեքստ է լինելու, ըստ նրա՝ մոտիվը բացառապես քաղաքական է:
«Միակ գործողությունը, որ Նարեկ Մանթաշյանը նոյեմբերի 9-ի գիշերը իրականացրել է, ՀՀ դրոշը ծածանելն է: Այս իշխանությունն ատում է պետականության հետ կապված ցանկացած սինվոլ, եւ դրոշը ծածանել, փաստորեն, չի կարելի: Հրապարակված տեսանյութերը փաստում են, որ կառավարության շենքում Նարեկ Մանթաշյանը, ՀՀ դրոշը ծածանելուց բացի, որեւէ այլ գործողություն չի անում: Հակաբարոյական, հակաիրավական մեղադրանք է, իշխանության մոտ նախատոնական սրացումներ են»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը այս պահին գտնվում է ԱԱԾ-ում:
Մանրամասները՝ տեսանյութում