|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը։ Այս մասին հայտնում են «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունից։
Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 14․01․2022թվականի ժամը 9։30-ին։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։