|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 13-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համագումարի դեմ՝ կապված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն» (PKK) աջակցող կարգախոսների հետ:
Անվտանգության գլխավոր վարչության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցել Ստամբուլի գլխավոր դատախազությունում Ստամբուլում անցկացված՝ HDP-ի համագումարի դեմ. հայտնում է Hurriyet-ը։
Բողոքը ներկայացվել է այն հիմնավորմամբ, որ «Ստամբուլի նահանգային HDP կազմակերպության չորրորդ համագումարում հնչել են ահաբեկչական կազմակերպության առաջնորդին գովերգող կարգախոսներ, կազմակերպչական հիմներ»։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ համագումարի մասնակիցները նաև կարգախոսներ են վանկարկել՝ ի պաշտպանություն PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համագումարին մասնակցել են HDP-ի համանախագահ Միթհաթ Սանջարը, պատգամավորներ և կուսակցության անդամներ։