Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան, ի պատասխան Սաուդյան Արաբիայի հակաթուրքական արշավի, առաջին արձագանքն է տվել. երկրի Առևտրի նախարարությունը PETKİM հոլդինգի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել Սաուդյան Արաբիայի դեմ՝ պոլիէթիլենի նկատմամբ դեմփինգ իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի Առևտրային պալատն օրեր առաջ կոչ էր արել բոյկոտել թուրքական ցանկացած ապրանք, իսկ դրանից հետո երկրի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը կոչ էր արել իր քաղաքացիներին՝ հրաժարվել Թուրքիայում ունեցած անշարժ գույքից։
Եթե հետաքննությունը խախտում հայտնաբերի, ապա Սաուդյան Արաբիայից Թուրքիա ներկրողի վրա կդրվի լրացուցիչ հարկ՝ որպես հակադեմփինգային քայլ։
Նշենք, որ Թուրքիան ամենից շատ պոլիէթիլեն է ներկրում հենց այս երկրից։