|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափի հանդիպման ժամանակ ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, իհարկե, մեզ համար անընդունելի է. Վրաստանի Հանրային հեռուստատեսության հաղորդմամբ՝ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի կապի վարչությունը։
Գերատեսչությունը սրան արձագանքել է համապատասխան դիվանագիտական խողովակներով։
«Վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ, որ մենք չենք քննարկելու Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է, ինչին մենք արձագանքել ենք համապատասխան դիվանագիտական խողովակներով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է Հայաստանին պարտադրված, այսպես կոչված, «3+3» ձեւաչափի առաջին հանդիպումը` Էրդողանի և Ալիևի նախաձեռնությունը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Վրաստանը հանդիպմանը ներկայացված չի լինի։ Վրաստանն ավելի վաղ հայտնել էր, որ չի մասնակցի մի ձևաչափի, որում ներգրավված է նաև «օկուպանտ» Ռուսաստանը: