|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Նոր Կալեդոնիայի բնակիչները մերժել են Ֆրանսիայից՝ այս անդրծովյան տարածքի անկախախանակու նախագիծը։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 43,90 տոկոս՝ գրանցված 184 հազար ընտրողի: Հանրաքվեի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 96,49 տոկոսը, դեմ է քվեարկել։
Ավելի վաղ անկախության կողմնակիցները կոչ էին արել ընտրողներին՝ չմասնակցել քվեարկությանը` նկատի ունենալով, որ հանրաքվե անցկացնելու համար դեռ բարենպաստ հանգամանքներ չկան։
Նոր Կալեդոնիայի բնակիչները դեմ են քվեարկել անկախությանը նաև 2018 թվականի նոյեմբերին և 2020 թվականի հոկտեմբերին։ Ֆրանսիայի հետ պայմանավորվածության համաձայն՝ անկախության կողմնակիցներն իրավունք ունեին ևս մեկ հանրաքվե անցկացնել մինչև 2022 թվականը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սատարել է Նոր Կալեդոնիայի ժողովրդի որոշմանը, որը երրորդ անգամ հանրաքվեով հրաժարվել է անկախության գաղափարից և ասել, որ իրենք ազատ ընտրություն են կատարել։