կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 11:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախտահանում ենք կառավարության շենքը, որ ազատագրվենք այլասերումից․ Ազատագրական շարժման ակցիան

Բժշկական սպիտակ խալաթներով ու ախտահանիչ միջոցներով՝ Ազատագրական շարժման անդամները բողոքի իրազեկման ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք ախտահանեցին ՀՀ կառավարության շենքը, որպեսզի ազատագրվենք այլասերումից։

«Գործող իշխանությունների թողտվությամբ և աջակցությամբ այլասերվածությունը փորձում է ներխուժել մեր առօրյա։ Այսօրվա մեր իրազեկման ակցիան ուղղված է հենց դրան»,-ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը։

Վահագն Չախալյանը հավելեց, որ բժշկական միջամտություն են իրականցնելու և ախտահանելու են այն սուբյեկտին, ով դրա հեղինակն է։

«Մենք պատասրտվում ենք ազատագրվել այլասերումից և ախտահանել կառավարության շենքը և մեր պացիենտին վերադարձնել իր բնակության վայր»,-ասաց Չախալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․