Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է. ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ, ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է։ Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Բջնիի իր առանձնատանն ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։
Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թվականներին: Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից էր և այդ գործով ցուցմունք էր տվել: