|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց. «Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք՝ պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց: Հիմա էլ գերիներ ունենք, նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 2018, 2019, 2020 թվերին նրանց գովում էիք՝ Շուշիում պարում, նրանց կենացը խմում: Ալիեւն ասում է՝ դեռ 2 հոգի էլ Երեւանում կա: Թե ինչու 2 և ոչ 3՝ պարզ է: Սա ազգային պետական խայտառակություն է, ներանձնական խայտառակություն: Ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիևին՝ գերիների դիմաց: Մանավանդ Ալիևը երգում է՝ նե օլդու Փաշինյան»: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց, թե ո՞ւմ է ուղղված հարցը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ով որ իր վրա վերցնի»: