|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանի առավելագույն ծրագիրն է Թուրքիայի հետ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց իրանագետ, ադրբեջանագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Արտոյան Տոնոյանը ԵՊՀ-ում մեկնարկած «ՀՀ անվտանգության մարտահրավերները եւ Սյունիքի մարզը. պատմություն եւ արդի մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովում:
Աշխատաժողովում քննարկվում են Սյունիքի մարզի անվտանգային խնդիրները, որոնք առաջացել են հետպատերազմյան ժամանակաշրջանում: Տոնոյանը շեշտեց՝ գործ ունենք պատմական Սյունիքի հետ:
«Երկարաժակետ հեռանկարում Ադրբեջանը կանի տնտեսական կլանում, հետո՝ տարածքի ժողովրդագրական փոփոխություն: Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում չկա միջանցք բառը, բայց Ադրբեջանն այսօր թե՛ բանակցությունների սեղանին, թե՛ դրանից դուրս քննարկում է միայն միջանցքի խնդիրը: Ըստ հայտարարության՝ կողմերը պարտավոր են ապահովել անարգել երթեւեկություն, իսկ դա հնարավոր է, եթե կա ճանապարհ, որն ունի միջանցքի կարգավիճակ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում