Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրավունք» թերթը գրում է. «Պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը` դեկտեմբերի 4-ին. սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի դեպի Կոթի այդ օրը՝ առավոտյան 08:00-ին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը:
Արդյոք բացի աճյունից, ձեզ՝ Սիրադեղյանի հարազատներիդ, փոխանցվե՞լ են նաեւ նրա անձնական իրերը: Այդ թվում ժամանակին բազում խոսակցությունների առիթ դարձած արխիվները, որոնց բացահայտումը, ինչպես տարիներ շարունակ է խոսվել, շատ մարդկանց վրա, մեղմ ասած, էժան չի նստի:
Այդ մասին ես ոչինչ այս պահին չեմ կարող ասել, թե ինչ է փոխանցվել մեզ՝ բացի աճյունից: Իսկ թե ինչու են այդքան անհանգստացած հայրիկիս արխիվներից ոմանք, դա արդեն, մեղմ ասած, իրենց գործն է, դրանում ոչնչով չենք կարող օգնել:
Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշվեց Սիրադեղյանին հուղարկավորել հայրենի Կոթի գյուղում:
Դա եւ հայրկիս, եւ մեր ընտանիքի որոշումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում