|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է «Փոստային կապի, փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման» պայմանագիր, որը մատուցվելու է 2016 թվականի ընթացքում: Ըստ այդ պայմանագրի, փոստային ծառայությունների համար ոստիկանությունը «Հայփոստին» վճարելու է 160 միլիոն դրամ։ Սրանում ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե խոսքը չվերաբերվեր միայն ճանապարհային ոստիկանությանը։ Այլ կերպ ասած, դա այն գումարն է, որը վճարվելու է «Հայփոստին» ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար քաղաքացիներին ուղարկվող տուգանքների մասին ծանուցումները առաքելու համար։ Այդ մասին պայմանագրում կա միայն մի ակնարկ, նշված է. որ «Պատվիրատուն ծրարավորման և կամ առաքման ենթակա նյութերը կատարողին է հանձնում ՀՀ ճանապարհային ոստիկանության ք. Երևան Իսակովի 9 հասցեից»։ Հաշվի առնելով սովորական ծրարների առաքման գները և պայմանագրում նշված որոշ տվյալներ, կարելի է պնդել, որ 2016-ին ճանապարհային ոստիկանությունը կանխատեսում է ուղարկել տուգանքների ավելի քան 2 միլիոն հատ ծանուցում։ Պատկերավոր ասած յուրաքանչյուր չափահաս հայաստանցուն՝ մեկական տուգանք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։