կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 13:36
Տարածաշրջան

Վրաստանում դեկտեմբերի 1-ից գործում է կանաչ անձնագրերի համակարգը՝ COVID-19-ի պատճառով

Վրաստանում դեկտեմբերի 1-ից գործում է կանաչ անձնագրերի համակարգը՝ COVID-19-ի պատճառով

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում կսկսի գործել «կանաչ անձնագրերի» համակարգը՝ կապված կորոնավիրուսի հետ. չորեքշաբթի հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Կանաչ կարգավիճակ կտրամադրվի քաղաքացուն, եթե նա ամբողջությամբ պատվաստված է, վարակված է եղել COVID-19-ով և վիրուսի հաստատումից անցել է 14 օր, ունի  PCR թեստի  կամ արագ հակագենային թեստի բացասական արդյունք՝ 24-ժամյա վավերականությամբ:

Նախարարության տվյալներով՝ հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի օբյեկտներ (ռեստորանների, սրճարանների, բարերի, այդ թվում՝ առևտրի կենտրոնների բաց և փակ տարածքներ), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, օպերա, ժամանցի վայրեր, կազինոներ և խաղային հաստատություններ, սպա և ֆիթնես ակումբներ, լեռնային հանգստավայրերի ճոպանուղիներ կթույլատրեն այցելել միայն կանաչ անձնագրով քաղաքացիներին։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ հաստատությունը պատասխանատու է լինելու կանաչ կարգավիճակ չունեցող անձին ընդունելու համար։ Կանոնների խախտման համար նախատեսված են տուգանքներ։

Միևնույն ժամանակ, Վրաստանում կգործեն միաժամանակ երկու COVID անձնագրեր՝ ներքին և արտաքին օգտագործման համար։