|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»: Այդ մասին հայտարարել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն՝ հանդես գալով փետրվարի 1-ին տեղի ունեցած ճեպազրուցում:
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում սկսել է գործել այսպես կոչված «կանաչ անձնագիրը», որը նաեւ ճանաչվել էԵՄ-ում:
Առանց քովիդ-անձնագրերի չէր կարելի հայտնվել ռեստորաններում, թատրոններում, ֆիթնես-կենտրոններում եւ այլ հաստատություններում: «Հաշվի առնելով օմիկրոնի տարածման արագ տեմպը եւ վիրուսի թույլ ընթացքը, ինչպես նաեւ հաշվի առնելով համաշխարհային պրակտիկան, խորհուրդը որոշում է ընդունել դյուրացնել «կանաչ անձնագրի» պարտադիր պահանջելը»,-հայտարարել է Գիբրաձեն:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ COVID-19-ի հայտնաբերման հաշվառման բոլոր համակարգերը շարունակելու են գործել: «Այն անձինք, որոնց «կանաչ անձնագիր» է հարկավոր արտասահմանում ճամփորդելու համար, վերստին կկարողանան օգտվել այդ մեխանիզմից»,-պարզաբանել է Գիբրաձեն, հաղորդել է Sputnik-ը: