կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 12:00
Քաղաքական

Ոստիկանության գործողությունները հանրային հավաքների ընթացքում գնալով ավելի են շեղվում համաչափության տիրույթից․ պատգամավոր

Վերջին շրջանում ոստիկանության գործողությունները, առհասարակ հանրային հավաքների ընթացքում, գնալով էլ ավելի են շեղվում համաչափության և իրավունքի գերակայության տիրույթից․ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ես գիտեմ, որ ոստիկանության համակարգում կան առավել քան պարկեշտ, օրենքին ծառայող, իրավունքը գիտակցող՝ ոստիկանության ծառայողներ, բայց, ցավոք, կան նաև ոչ նման ծառայողներ։ Կան ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ ավելի դուր գան իշխանություններին, ինչն անընդունելի է, քանի որ ոստիկանությունը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, այլ հենց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները և օրինական շահերը պաշտպանող կառույցն է»,- ասաց նա։

Ավելին՝ տեսանյութում։