կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-21 17:55
Քաղաքական

Արա Բաբլոյանն իր տեղում է, կանոնակարգ-օրենքից չի շեղվում. Վահրամ Բաղդասարյան

Արա Բաբլոյանն իր տեղում է, կանոնակարգ-օրենքից չի շեղվում. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ-ն՝ ի դեմս ԱԺ ղեկավարության, շարժվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքով. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքի շուրջ ԱԺ-ում ծագած տարակարծությանը։

«Այս օրենքն այդ հանձնաժողովի շրջանակներում է գտնվում։ Նաև իրավաբանական վարչությունը տվել է եզրակացություն, որ այդ օրենքի նախագիծը սահմանադրական է։ Այդ իսկ պատճառով ԱԺ ղեկավարությունը շարժվել է այդ հորդորով։ Եթե կան տարբեր կարծիքներ արդարադատության նախարարության և պետաիրավական հարցերի հանձնաժողովի միջև, նրանք կարող են դա վիճարկել, ու վերջնական պատասխանը կտա Սահմանադրական դատարանը»,- հայտարարեց նա։

Բաղդասարյանը չհամաձայնեց մամուլում եղած այն պնդումներին, որ ստեղծված վիճակի պատճառն այն է, որ որոշ հանրապետականներ փորձում են ԱԺ նախագահի և իրենց այլ թիմակիցների աշխատանքին անվստահություն հայտնել։ «Մեր խմբակցությունում, առավել ևս` ինձ մոտ մի կանոն է գործում՝ ընկերներին բարձրացնել և ոչ թե իջեցնել, բարձարցնելուց հետո նորից մտածել նրանց բարձրացման մասին: Իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր տեղում է, աշխատում է ճիշտ, կարողանում է հարաբերությունները ճիշտ պահպանել և կանոնակարգ-օրենքից ոչ մի շեղում չի կատարել»,- նշեց նա։