|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արտերկրից Ադրբեջան մուտք գործող և երկրում բնակվող անձանցից վերցված՝ SarsCov-2 կորոնավիրուսի անալիզների նմուշներում հայտնաբերվել են կասկածելի տարբերակներ. հայտնում է haqqin.az-ը։
Տեղեկատվության համաձայն՝ Արյունաբանության և փոխներարկումների ազգային կենտրոնում Sars Cov-2 գենոմի վերլուծությունը ցույց է տվել կորոնավիրուսի բրիտանական շտամի առկայություն երեք նմուշներում: Կենտրոնը շեշտել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ կիրառվող Coronavac պատվաստանյութը արդյունավետ է նաև նոր շտամների դեմ:
Հիշեցնենք, որ 2020 թ. դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տեսակ, որը ստացել է «բրիտանական շտամ» անունը։ Այն աչքի է ընկնում նրանով, որ, ի տարբերություն ավելի հայտնի տեսակի, շատ արագ է տարածվում։