կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-29 14:09
Քաղաքական

Այս գործը ստանդարտից դուրս է․ եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է․ Առուշանյանի փաստաբան

Կյանքը ցույց է տալիս, որ ստանդարտից դուրս գործերով, իսկ Առուշ Առուշանյանի գործը իսկապես ստանդարտից դուրս գործ է, կարող է ամեն ինչ տեղի ունենալ։ Հնարավոր է այս գործով լինեն ճնշումներ, հետևաբար՝ այս գործի շրջանակներում ինձ համար ամեն ինչ սպասելի է։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մեզ համար արդիական է խափանման միջոցի փոփոխության հարցը, և այդ հարցի մասին բարձրաձայնելու ենք ու հույս ունենք, որ Առուշ Առուշանյանը շուտով կլինի ազատության մեջ»,- հայտնեց փաստաբանը՝ նշելով, որ դատարանում պատրաստ են ցանկացած սցենարի։ 

Ալեքսանյանի խոսքով՝ Առուշ Առուշանյանի և Սյունիքի մյուս համայնքապետերի հետ տեղի ունեցողը աղերս չունի իրավական գործընթացների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։