կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-29 16:32
Իրավական

ՀՅԴ ԳՄ անդամ Ա. Սիմոնյանի հանդեպ քաղաքական հետապնդումը շարունակվում է. փաստաբան

ՀՅԴ ԳՄ անդամ Ա. Սիմոնյանի հանդեպ քաղաքական հետապնդումը շարունակվում է. փաստաբան
Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է«ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Ashot Simonyan-ի՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազը «բողոք» էր բերել. վերաքննիչ դատարանը քննեց ու մերժեց ներկայացված «բողոք»։ Քաղաքական հետապնդումը շարունակվում է ...»։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալումը, և նա ազատ արձակվեց։

Դեկտեմբերի 28-ին քաղաքացիները ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև կազմել էին «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի էին արժանացնում:
 
ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկվածների թվում էր նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը, որին, այնուհետև առևանգելով, ձերբակալել էին։