Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքամետ վարձկանները շարունակում են ռեսուրսների դուրսբերումը Սիրիայից. նոյեմբերի 24-ին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Հասաքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ Մանաջիր գյուղում «Ահրար ալ Շամ» լեգեոնի գրոհայինները գողացել են հացահատիկի հնձման մեքենաները և դրանցում պահեստավորված հացահատիկը։ Թուրք միջնորդների միջոցով Թուրքիային վաճառվող գեներատորներից էլ պղինձ են հայտնաբերել:
Նաև՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում «Սուլթան Մուրադ», «Ահրար ալ Շամ» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների զինյալները կտրել են տասնյակ ձիթենիներ Քարթակլակ և Կաստել Մեքդադ գյուղերում, վաճառել փայտանյութը: Զինյալները վաճառել են տներ Աֆրին քաղաքի Ալ Մահմուդիա և Ալ Աշրաֆիա թաղամասերում և հյուսիսային Հալեպի նահանգի Ռաջու վարչական շրջանում, որոնք պատկանել են պատերազմից փախած՝ տեղի բնակիչներին:
Կողոպուտները տեղի են ունենում թուրքական հետախուզության քողի ներքո, որը պաշտպանում և անհրաժեշտ միջոցներ է տրամադրում նրանց, ովքեր գողացված ապրանքները Սիրիայից տեղափոխում են թուրքական տարածք։