կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 12:23
Քաղաքական

Մետրոյի կայարանի մոտից բերման ենթարկված Վահագն Չախալյանի նկատմամբ ուզում են քրեական հետապնդում իրականացնել. Զոհրաբյան

Մետրոյի կայարանի մոտից բերման ենթարկված Վահագն Չախալյանի նկատմամբ ուզում են քրեական հետապնդում իրականացնել. Զոհրաբյան

Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia և Հհ Գլխավոր Դատախազություն հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն:

Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:

Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ»:

Ավելի վաղ հայտնել էինք,որ «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան կաթվածահար էին արել «Երիտասարդական» կայարանի աշխատանքները։ Նրանք մետրոյում ներկայացնում էին իրենց պահանջները եւ հայտարարում, որ նահանջ չի լինելու։ «Ապաքաղաքական բողոքի ակցիա է։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու»,-ասում էին  բողոքի ակցիայի մասնակիցները։