|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ (Բոբ) Մենենդեսը Սենատ է ներկայացրել Հունաստանին Ֆ-35 կործանիչներ մատակարարելու մասին օրինագիծը:
Նշվում է, որ դրանք այն կործանիչներն են, որոնց համար Թուրքիան վճարել էր մոտ 1.5 մլրդ դոլար, և որոնք արտադրվել էին նրա հետ համատեղ:
Հիշեցնենք, որ Թուրքիան դուրս էր մղվել Ֆ-35 կործանիչների ծրագրից, քանի որ 2019 թ. ամառը սկսել էր ստանալ ռուսական Ս-400 ԶՀԿ-ներ: Դրանից հետո ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է ձեռնարկել CAATSA-ի պատժամիջոցների ծրագրի շրջանակում: