|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Անցած գիշեր մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիայի ազգային բանակի մարտական կործանիչները անցած գիշեր հարվածներ են հասցրել ռազմավարական նշանակություն ունեցող «Էլ-Վաթըյա» ավիաբազային (Տրիպոլիից 100 կմ հարավ-արևմուտք)՝ ոչնչացնելով մասնավորապես այնտեղ թուրքական զորքերի կողմից տեղակայված ՀՕՊ համակարգերը. հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Էլ-Վաթըյա բազայի ռազմական տեխնիկայի վրա: Ոչնչացվել են թուրքական Hawk ՀՕՊ համակարգերը, ռադարային համակարգերը և այնտեղ տեղակայված KORAL համակարգերը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ նշում է, որ հարձակումներն իրականացվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը լքել են Լիբիան, ովքեր այնտեղ էին Ազգային համաձայնության կառավարության հրավերով: Չի բացառվում, որ ռմբակոծության հետևանքով կարող են զոհեր և վիրավորվներ լինել թուրք զինվորականների շրջանում: