|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Այսօր, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնա-Բարդա ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Հակառակ կողմից դիտարկումը կատարել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Դիտարկման ժամանակ աշխատանքային այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն և Իգոր Պոպովը հատել են շփման գիծը նախապես ականազերծված հատվածում:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վաղը կհանդիպեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո նախատեսված է ճեպազրույց լրագրողների հետ: